Արմինֆո. Առաջիկայում վերջնական տեսքի կբերվի և եվրոպացի գործընկերների դատին կներկայացվի Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրից բխող գործողությունների «Ճանապարհային քարտեզը՚: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը` նոյեմբերի 6-ին ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ:
Փոխնախարարի ասելով, Հայաստան-ԵՄ հարաբերությունները թևակոխել են բավականին ինտենսիվ փույլ: Առաջիկայում այդ գործընթացը բոլոր խաղացողներից կպահանջի ակտիվ, նպատգակաուղղված աշխատանք և կողմերի ուժերի կենտրոնացնում:
Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ հարաբերություններում անկյունաքարը Հայաստանի խորհրդարանի կողմից վավարեցումն էր, ինչի շնորհիվ հունիսի 1-ին սկսվել է փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսի ժամանակավոր կիրառումը: Մնացած 20 տոկոսը ենթադրում են նաև վիզային ռեժիմի ազատականացում, ինչն այսօր հետաձգվում է օբյեկտիվ պատճառներով: Մասնավորապես, ձգձգվում է ԵՄ կողմից Հայաստանին համապատասխան ճանապարհնային քարտեզի փոխանցումը, որն ուղենիշ կլինի բաղձալի նպատակին` ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հասնելու ճանապարհին:
Ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, ԵՄ մի քանի անդամ պետություններ` բալթյան երկրները, Դանիան, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը եւ Էստոնիան, անցել են համաձայնագրի վավերացման ընթացակարգը: Այդուհանդերձ, Նազարյանի ասելով, գործընթացը մի փոքր հետաձգվեց, չնայած այն բանին, որ հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն աշխատում են գործընթացը խթանելու համար: Դա պայմանավորված է նաև նրանով, որ որոշ երկրներում նման փաստաթղթերի վավերացման գործընթացը պահանջում է ոչ միայն օրենսդիր, այլեւ գործադիր մարմի հավանությունը:
Նազարյանը նշել է, որ այս տարվա հուլիսին Բրյուսել կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլայ Փաշինյանը եվրոպացի գործընկերներին հավաստիացրել է, որ նոր կառավարությունն ունի ստանձնած պարտավորությունների լիարժեք իրագործման քաղաքական կամք, որոնք ուղղված են երկրի ժողովրդավարացմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ տնտեսության արդիականացմանը: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստան-ԵՄ լիարժեք կիրառումը թույլ կտա հասնել երկկողմ հարաբերությունների որակապես նոր մակարդակի: «Հուսով եմ, որ մինչև 2019 թ. կեսերը մենք լիովին վավերացված փաստաթուղթ կունենանք», - ասել է նա: Հայկական կողմը նաև ակնկալում է ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացում 2020-թվին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիր, որը Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է 2018 թվականի ապրիլին: