Արմինֆո.Անցումային արդարադատությունն ուղղված չի լինելու դատական որոշումների վիճարկմանը կամ վեճերի և հակամարտությունների առաջացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքերով, անցումային արդարությունը նպատակաուղղված կլինի խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը: «Անցումային արդարադատության իրականացման համար չեն ստեղծվի առանձին դատարաններ: Ամեն ինչ կկատարվի բացառապես Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում», - եզրափակել է նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հայաստանում անցումային արդարադատության համակարգի ներդրման անհրաժեշտության մասին`երկրի նոր կառավարության նախաձեռնած լայնածավալ հակակոռուպցիոն պայքարի համատեքստում: