Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման առաջին նիստը տեղի կունենա ոչ թե դեկտեմբերի 31-ին, ինչի մասին հայտարարել էր վարչապետի օգնական Մեսրոպ Առաքելյանը, այլ դեկտեմբերի 24-ին, եթե իհարկե, ընտրությունների արդյունքները չվիճարկվեն:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ առաջին նիստը տեղի է ունենում խորհրդարանի ձևավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը: «Եթե ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ դրանց վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օրվա ընթացքում (եթե չեն վիճարկվում), հետևաբար, ԱԺ ձևավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը դեկտեմբերի 24-ն է», - ասել է Բաբայանը: Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ ձեռնպահ է մնում Ազգային ժողովի առաջին նիստի անցկացման ամսաթվի նշումից:-