Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ազատումը կապված է Հայաստանի կողմից նրա հետկանչի հետ, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
<Հայկական կողմն է նախաձեռնել Յուրի Խաչատուրովի հետկանչը գլխավոր քարտուղարի պաշտոնից: Իրենք ներկայացրել են, իրենք էլ հետ են կանչում>, - նշել է Սեմերիկովը:
Միաժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կորոշեն, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Նա չի բացառել, որ այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի ժամանակ: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Խաչատուրովի ազատումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա: