Արմինֆո. Յուրի Խաչատուրովը լքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, սահմանված կարգի համաձայն՝ հայկական կողմի նախաձեռնած Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ավարված է: <ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից>-ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: