Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունն ակտիվորեն նախապատրաստվում է դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուշագրավ է, որ այս օրերին դիտվում է ինչպես կուսակցության շարքերից արտահոսք, այնպս էլ նոր անդամների ներհոս: Նախօրեին կուսակցկությունից հեռացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:
Ըստ ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների, Նահապետյանի հետ միասին կուսակցությունից հեռացել է երիտասարդների մի խումբ, որոնք համաձայն չեն ՔՊ վարած գծի հետ և մտադիր են մինչև ընտրություններ ազատական-ժողովրդավարական բնույթի նոր կուսակցություն ստեղծել, որը գլխավորելու է Միքայել Նահապետյանը:
Սակայն, ընտրությունների նախաշեմին, ինչպես և կանխատեսավում էր, ավելացել է ՔՊ-ին անդամագրվելու ցանկություն ունեցողների թիվը: Օրերս կուսակցության շարքերը համալրել է պատգամավոր Հայկ Կոնջորյանը` հեռանալով Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունից: Նախօրեին ՔՊ-ին անդամակցելու մասին հայտարարել է նաև Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն այդ նպատակով հեռացել է «Ժառանգություն՚ կուսակցությունից:
Շրջանառվող լուրերի համաձայն, ՔՊ շարքերում խորհրդարանում կառաջադրվեն նախկին հանրապետականներ Շիրակ Թորոսյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որին առաջարկվել է ռեյտինգային ընտրակարգով թեկնածությունն առաջադրել Շիրակի մարզում: Ռեյտինգային ընտրակարգով ուժերը կչափեն նաև պատգամավոր Ալեն Սիմոնյանը` Կենտրոն համայնքից, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` Մալաթիա-Սեբաստիա համայնքից, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Աջափնյակ համայնքից:
Ինքը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու: