Արմինֆո. ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան նշանավորվեց դիվանագիտական մեծ հաղթանակով: Այս մասին հայտարարել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում:
«Հետագայում ես կբացեմ փակագծերը, թե ինչ նկատի ունեմ: Բայց հիմա միայն կասեմ, որ Բոլթոնի Հայաստան կատարած այցի ժամանակ չկան նույնիսկ այնպիսի երանգ, որը ես կկարողանայի դասակարգել որպես դիվանագիտական պարտություն: Ամեն ինչ հակառակն էր, դա դիվանագիտական մեծ հաղթանակ էր», - վստահեցրել է Փաշինյանը, ընդգծելով, որ Բոլթոնի այցի հետ կապված բոլոր մտավախությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հատկանշական է, նշել է նա, որ Բոլթոնի Հայաստան կատարած այցից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին հիշեցրեց, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, իսկ Միացյալ Նահանգները, իր հերթին, հիշեցրեց Ռուսաստանին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: «Չեմ կարծում, որ այդ երկրները մոռացել են այդ մասին, բայց այն փաստը, որ նրանք նորից միմյանց հիշեցնում են Հայաստանի ինքնիշխանության մասին, դրական է», - ասել է Փաշինյանը .
Մեկնաբանելով ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի արտահայտած բանաձևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով`«տարածքներ խաղաղության դիմաց», , Փաշինյանը տարակուսանք է հայտնել այս հայտարարության շուրջ. «Ես զարմանում եմ, որ այդ հայտարարությունը զարմանք է առաջացրել, քանի որ ես, որպես վարչապետ, ղարաբաղյան խնդրի լուծման այդ բանաձևը ժառանգել եմ նախկին իշխանություններից»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը, Փաշինյանը նշել է, որ նա իր սկզբունքներն արտահայտել է և հավատարիմ է դրանց. «Մենք հարգում ենք մյուս անդամ երկրների դիրքորոշումը և հուսով ենք, որ նրանք էլ կհարգեն մերը»:
Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին, նա նշել է, որ ուժային մեթոդներն այլևս գործիք չեն լինելու Հայաստանում քաղաքական խնդիրների լուծման համար: