Արմինֆո. Եվրամիությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
<Մենք բարձր ենք գնահատում միջնորդների ջանքերը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ քննարկումներ պետք է տեղի ունենան կողմերի միջև: Համանախագահներն այդ գործընթացում միայն միջնորդներ են, բայց ոչ մի կերպ չեն կարող կողմերին պարտադրել հակամարտության կարգավորման այս կամ այն տարբերակը: Այդ հարցը նրանք պետք է ինքնուրույն լուծեն: Մենք երբեք չենք կորցնում լավատեսությունը, և հուսով ենք, որ մի գեղեցիկ օր հակամարտությունը վերջնական լուծում կստանա>,- ասել է Սվիտալսկին: