Արմինֆո.Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը մտադիր է շաբաթը մեկ հասարակայնությանն իրազեկել համաներման գործընթացի մասին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը:
Նրա ասելով, ակնկալվող համաներումը կլինի աննախադեպ ծավալի: Եթե նախորդ տարիներին խոսքը վերաբերվել է մի քանի տասնյակ մարդկանց, ապա այժմ ազատ կարող է արձակվել 270 անձ: Նախարարի պաշտոնակատարի ասելով, այդպիսով պետությունը ձեռք է մեկնում նրանց` կոչ անելով հաշտության և պատշաճ վարքագծի դրսևորման: Համաներման ծրագրի շրջանակում վաղաժամկետ ազատման աշխատանքով կզբաղվի պրոբացիայի ծառայությունը: Ինչ վերաբերում է ցմահ բանտարկյալներին, ապա, ինչպես նշել է Արտակ Զեյնալյանը, նրանց նկատմամբ միջնորդություններ են ներկայացվում դատարաններ: Ցմահ բանտարկյալների վաղաժամկետ ազատման հարցը երկրի նոր կառավարության համար քաղաքական վեկտոր է, և յուրաքանչյուր առանձին դեպքում կկիրառվի անհատական մոտեցում: Նախարարը նշել է, որ այժմ գործում է ներման հանձնաժողով, որի կողմից քննարկվող գործերի թվում են նաև ցմահ բանտարկյալների գործերը: Այդ հարցում գլխավորը, նախարարի համոզմամբ, սուբյեկտիվության գործոնը նվազագույնի հասցնելն է: Նախարարն ընդսմին հավելել է, որ քաղաքացիական հասարակությանն, իր հերթին, տրված են կալանավորների իրավունքների պաշտպանության հնարավորություններ:
Ինչպես արդեն հաղորդվել է, այսօր Ազգային շենքի դիմաց ցույց են անցկացնում ցմահ ազատազրկվածների ազգականներն ու բարեկամները, պահանջելով, որպեսզի համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Նրանք հայտարարում են, որ եթե իրենց պահանջը չկատարվի, դա կհարուցի արտգագաղթի նոր ալիք: Մինչդեռ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանություն գործած ոչ մի կալանավոր համաներմամբ ազատ չի արձակվի:
Քննարկվող օրինագծի համաձայն, համաներման իրավուքն չունեն կանխամտածված սպանություն կամ ծանր հետեւանքներով հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաեւ ցմահ դատապարտյալները: Բացի այդ, համաներման ենթակա չեն նաև խոշտանգումների, ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների, ապօրինի հարստացման, լրագրողների հանդեպ կատարված հանցագործությունների, սեռական բռնության, ազատ արձակված, բայց կրկին կատարված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված անձինք: Ընդ որում, համաներման դեպքում հաշվի կառնվեն տուժածների եւ նրանց իրավահաջորդների կարծիքները:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Արտակ Զեյնալյանը, համաներման ենթակա է 270 մարդ, ինչը կազմում է կալանավորների ընդհանուր թվի 15 տոկոսը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ քրեական գործերով համաներում է անցկացվել 2013 թվականին: