Արմինֆո.ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի այցի հետ կապված հիմնական խնդիրներից մեկը պայմանավորված էր նրանով, թե արդյո՞ք Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության է ենթարկվել, թե՞ ոչ: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տարածաշրջանում իր քաղաքականությունը դիտարկում է Ռուսաստանի հետ հարաբերության պրիզմայով, և հարցն այն էր, թե արդյոք այդ քաղաքականությունը փոխվելու է Դոնալդ Թրամփի օրոք, թե՞ ոչ: Ըստ Սաֆրաստյանի, Սպիտակ տան քաղաքականության մեջ նկատվում են փոփոխություններ, չնայած, որ Բոլթոնի հայտարարության մեջ դա ակնհայտ չէ: Փոփոխություններից մեկը, նշել է փորձագետը, զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունն է: «Ինձ թվում է, որ Միացյալ Նահանգները ձգտում են զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, որպես անկախ պետությունների, որոնք առանձին են Ռուսաստանից», - ընդգծել է փորձագետը:
Փորձագետը նշել է, որ Բոլթոնի այն հայտարարությունը, թե Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները և դադարեցնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է պետական մակարդակով ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին: «Եթե այդ որոշումը կայացվի, կսկսվի սպառազինությունների լայնածավալ վաճառքն Ադրբեջանին, արդյունքում Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն կաճի», - ասել է Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանն ասել է, որ Բոլթոնի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակն էր Ադրբեջանը: «Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է: Ակնհայտ էր, որ այդ այցի ընթացքում Բոլթոնը Վրաստանում կքննարկի միայն ֆինանսական օգնության չափերը», - ասել է փորձագետը:
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Բոլթոնի այցն Ադրբեջան, ըստ Սաֆրաստյանի, հակաիրանական բնույթ էր կրում: «Այն փաստը, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական են, քանի որ Ադրբեջանի միջոցով է Իրանն իր արտադրանքն արտահանում: Այդ հարաբերությունները ձեռնտու են ինչպես Բաքվին, այնպես էլ Թեհրանին, հետևաբար, կարծում եմ, Ալիևը, այնուամենայնիվ, կփորձի դիմակայել այդ ճնշմանը և շարունակել հարաբերություններն Իրանի հետ: Ավելին, ԱՄՆ համար կարևոր նախագիծ կարող է լինել Կասպյան տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը», - ասել է փորձագետը, հավելելով, որ Ադրբեջանում ԱՄՆ շահերը պայմանավորված են նաև այդ երկրում էներգակիրների առկայությամբ: «Ադրբեջանական գազը կարող է մրցակցել ռուսական գազի հետ, Եվրոպա մատակարարելու առումով: Դա ռազմավարական խնդիրներ էր, որը դարձավ Բոլթոնի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակը», - ասել է քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով, Իրանի հետ հարաբերություններում որոշակի ճնշում է գործադրվում նաև Հայաստանի վրա: «Սակայն, քանի որ Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական չեն, ինչպես Բաքվի պարագայում է, ճնշումը շատ ավելի մեղմ է: Ավելին, Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմնական բաղադրիչը տնտեսական է, իսկ դա այնքան էլ չի անհանգստացնում ԱՄՆ-ին», ընդգծել է փորձագետը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ԱՄՆ Հայաստանի վրա ճնշում կգործադրի Ղարաբաղի հարցում, Սաֆրաստյանն ասել է, որ դրա համար նախադրյալներ չկան: «Բացարձակապես չէր զգացվում, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցում ունի այլ քաղաքականություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրները», - ընդգծել է փորձագետը:
Բոլթոնի`«պատմական շաբլոններից» հրաժարվելու մասին հայտարարության առումով, փորձագետը նշել է, որ ԱՄՆ նախագահի օգնականը կրկնեց Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը: «Ի տարբերություն ԱՄՆ նախկին վարչակազմի, ներկա վարչակազմին այնքան էլ չեն հետաքրքրում հայ-թուրքական հարաբերությունները: Նախկին վարչակազմը փորձեց երկու անգամ լինել միջնորդ և կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, սակայն երկու փորձերն էլ ձախողվցին: Պարզ է, որ Ջոն Բոլթոնը չի քննարկել այդ հարցը և Միացյալ Նահանգները հազիվ թե միջամտեն դրան», - եզրափակել է Սաֆրաստյանը:
Միևնույն ժամանակ, «պատմական շաբլոններից» հրաժարվելու մասին Բոլթոնի առաջարկը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Եթե Հայաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում այս առաջարկը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության հարցի համատեքստում, ապա պաշտոնական Մոսկվան այս կապակցությամբ տեսավ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն: «Օրերս Երևան այցելած Բոլթոնը հրապարակավ պահանջեց, որ Հայաստանն իր միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կլիշեներից»: Առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը գնում էր Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: