Արմինֆո.Առայժմ իրական, այսպես ասած՝ նյութական արդյունքներ արտաքին քաղաքականությունում չեմ տեսնում: Այդ մասին <Ленте.ру>-ին հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, Եվրամիության հետ հարաբերությունների հայտարարվող <նոր մակարդակը> չի համալրվել զարգացման նոր ծրագրերով, ոչ մի նոր բան տեսանելի չէ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: <Արդեն մշակված միջազգային պայմանագրաիրավական բազան վերջին կես տարում չի ընդլայնվել, մեր տնտեսություն նոր մասշտաբային ներդրումային հոսք նույնպես չկա: Հակառակը՝ նկատվում է ներդրումների որոշ արտահոսք: Որևէ նոր տեղաշարժ չկա նաև ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կդատենք ըստ արդյունքների, այլ ոչ թե՝ այս կամ այն քաղաքական գործիչի պատմությունների: Շատ կցանկանայի, որ այդ արդյունքները լինեին. դա բխում է Հայաստանի շահերից: Բայց առայժմ տեսնում եմ միայն լավատեսական հայտարարություններ և ոչ ավելին: Դա են մատնացույց անում օբյեկտիվ փաստերը: Աշխատանքի արդյունքները պետք է դրական անդրադառնան մարդկանց կենսամակարդակի վրա>,- հայտարարել է Քոչարյանը: