Արմինֆո. Ազգային ժողովը հոկտեմբեիր 29-ի արտահերթ նիստում կրկին քննարկում է Ընտրական օրենսգրքում և հարակից փաստաթղթերի փաթեթում փոփոխությունների նախագիծը, որն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր հավաքել հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:
Կառավարության ներկայացրած փաստաթղթի ընդունման համար, որը սահմանադրական օրենք է, անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայները, մինչդեռ կողմ քվեարկել էր 56 խորհրդարանական:
Այս անգամ փաստաթուղթը քննարկման է ներկաայցվել «Ծառուկյան դաշինք՚ խմբակցության նախաձեռնությամբ: Խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանի ասելով, ԱԺ ընտրությունները կընթանան բացառապես համամասնական ցուցակներով, և գործող ռեյտինգային ընտրակարգը լիովին բացառվում է: Կոալիցիայի ձևավորման համար հատկացվում է 10 օր` 6-ի փոխարեն: Անցողիկ շեմն իջեցվել է մեկ տոկոսով, ինչի արդյունքում այն կուսակցությունների համար կկազմի 4 տոկոս, իսկ դաշինքների համար` 6 տոկոս: