Արմինֆո. Հոկտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով կմեկնի Եկատերինբուրգ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն, մասնակցի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրա նախապատրաստական փուլին: