Արմինֆո.Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) գնահատական է տվել Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարությանը:
«Տարածաշրջան այցի ընթացքում Բոլթոնը հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները շարունակելու մտադրության մասին, այդ կոշտ գիծը մեղմելով այն մասին խոսակցություններով, թե իրենք չեն ցանկանում, որպեսզի այդ պատժամիջոցները չհիմնավորված կերպով վնասեն տարածաշրջանի իրենց բարեկամներին: Այս հարցում սատանան, անշուշտ, թաքնված է մանրուքներում: ANCA-ն կաշխատի կառավավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ` ապահովելու համար, որպեսզի տարածաշրջանային պատժամիջոցները սխալ կամ չափազանց չազդեն Հայաստանի վրա՚, - ընդգծել են կազմակերպությունում: