Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարուժան Ներսիսյան
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նաագահի մամուլի ծառայությունը, Ա.Սարգսյանը մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանին ազատել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նշենք, որ Վարուժան Ներսիսյանը նախկինում աշխատել է որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական, ինչպես նաև դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ: Դրանից հետո նա նշանակվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, որից հետո`վարչապետի օգնական: