Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Հաջորդ շաբաթ սպասվում է միջնորդների այցը տարածաշրջան՚, - ասել է Նաղդալյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, համանախագահների այցի նպատակը 2018 թվականի դեկտեմբերին արտգործնախարարների հանդիպման նախապատարստոմն է: Միջնորդները մտադիր են այցելել նաև Բաքու: