Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այսօր ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա ասելով, այցի շրջանակում նախատեսված են Ջոն Բոլթոնի հանդիպումները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպումների օրակարգում կլինեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հավելենք, որ սա ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է` վերջին մի քանի տարում:
Ավելի վաղ Ջոն Բոլթոնը Twitter-ի իր էջում գրել էր. « «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում»: