Արմինֆո. Երևանի Էրեբունի, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Արման Աբրահամյանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: