Արմինֆո. Հայաստանը բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների մեջ է միջազգային բոլոր գործընկերների հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ որում, նա ցավով փաստել է, որ ԱՄՆ հետ մինչ այժմ չի հաջողվել ինտենսիվ շփումներ հաստատել: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի ակտիվացնել նաև ԱՄՆ հետ շփումները: <Մենք պատրաստվում ենք ինտենսիվացնել մեր կապերը>,- ասել է Փաշինյանը: