Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած ուժի համամասնական ցուցակում ՀՀԿ-ին առնչվող անձանց ներառելու հնարավորությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինքը` Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այսօր առկա է համախմբման և պրոֆեսիոնալ կադրերի առաջխաղացման համար ճանապար բացելու անհրաժեշտություն: «Նայեք` Սերժ Սարգսյանին ինչպե՞ս էր հաջողվում տարիներ շարունակ իշխանությունը պահել: Եթե նայենք իշխանության կառուցվածքին, ապա ակնհայտ է դառնում, որ նա իշխանությունը պահում էր պրոֆեսիոնալներին կառավարության համակարգում ներգրավելու շնորհիվ: Ընդ որում, երբ նրանք նշանակվում էին այս կամ այն պաշտոնին, նրանց ոչ ոք չէր ասում, թե հարկավոր է երկիրը թալանել: Ընդհակառակը, նրանց ասում էին, որ անհրաժեշ է այս կամ այն պաշտոնն զբաղեցնել հանուն երկրի ու ժողովրդի բարեկեցության: Դեհ` իսկ այն բանից հետո, երբ այդ մարդիկ համաձայնում էին այդ պաշտոններին, նրանց ասում էին, որ հանուն ժողովրդի և պետության հարկավոր է «աչք փակել՚ այս կամ այն երևույթի վրա: Հետո` հինգերորդը, տասներորդը, մինչև որ այդ մարդիկ հասկանում էին, որ մինչև ականջների ծայրը խրվել են ինչ-ինչ գործընթացնեի մեջ: Նորից եմ ասում, լինեմ ես, Հունան Պողոսյանը կամ որևէ մեկ ուրիշը, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը մեղսակից է հակաօրինական գործողությունների, նա պետք է պատժվի՚, - հայտարարել է Փաշինյանը: