Arminfo.info



 Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018 16:13
Դավիթ Ստեփանյան

Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում

Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում

Արմինֆո.<Սասնա Ծռեր> կուսակցության պատվավոր ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է ներքաղաքական վերջին իրադարձությունները Հայաստանում, կիսվում երկրի և հայության ապագայի իր տեսլականով, ներկայացնում իր կուսակցության դիրքորոշումը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առնչությամբ:

 

Արդյո՞ք Հայաստանում մայիսին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքներին ներքին և արտաքին սպառնալիքներ եք տեսնում դեկտեմբերյան ընտրություններին նախորդող՝ հարաբերական անիշխանության ժամանակշրջանում:

 

Ոչ: Մարտահրավերները և սպառնալիքները անցյալից են գալիս, այսօր էլ նույնն են մնացել, սակայն, ի տարբերություն նախկին ժամանակաշրջանից, ժողովրդային զարթոնքը, որի շնորհիվ տեղի ունեցավ մայիսյան իշխանափոխությունը, էապես մեծացրեց դրանց դիմակայելու հնարավորությունները: Ցավոք սրտի, գործող կառավարությունը դեռևս չի կարողանում արդյունավետ կերպով օգտագործել առաջացած ժողովրդային ներուժը և չեզոքացնել սպառնալիքներն ու հաղթահարել մարտահրավերները:

 

Հայ հասարակությունն ընդհանուր առմամբ բավական ոչ միանշանակ ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության մի շարք կադրային նշանակումները, ինչի գագաթնակետը Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելն էր: Հասկանալի է, որ այդպիսով Փաշինյանն հարվածում է իր ռեյտինգին՝ հատկապես ընտրությունների նախաշեմին: Ձեր կարծիքով, ո՞րն է տրամաբանությունը և ինչի՞ կարող է հանգեցնել նման կադրային քաղաքականությունը:

 

Այո, նման կադրային քաղաքականությունը խիստ վնասակար և վտանգավոր է: Մենք հորդորել ենք պարոն Փաշինյանին ոչ միայն վերանայել իր կադրային քաղաքականությունը, այլև հանձնարարել ստուգելու Վալերի Օսիպյանի կամ Հունան Պողոսյանի նմանների նախկին գործունեությունը՝ պետականության և ժողովրդի դեմ կատարած հանցործությունների համատեքստում: Նման կադրային քաղաքականությունը խիստ վնասակար և վտանգավոր է այն պատճառով, որ կարող է կոտրել ժողովրդի ոգեղենությունն ու հավատը՝ փոխադարձաբար կտրուկ կերպով նվազեցնելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Իսկ ոգեղենության մարման և Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի սրընթաց անկման հավանականությունը մեզ շատ է մտահոգում, քանի որ դա էապես կմեծացնի ազգային շահերի և պետականության դեմ ծառացած մարտահրավերները: Կստեղծվի մի վիճակ, որ ձեռնտու է հակառակորդներին և շատ վտանգավոր է մեզ համար:

 

<Սասնա ծռեր> կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելու մտադրության մասին՝ առնվազն մինչև նոր խորհրդարանի ձևավորումը և դասական, քաղաքականորեն մրցակցային իրավիճակի ստեղծումը: Ինչպե՞ս են Ձեր կուսակցությունում պատկերացնում դասական, քաղաքականորեն մրցակցային իրավիճակը: Չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանում դրա ձևավորման համար անհրաժեշտ են տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ:

 

Կա երկու հանգամանք: Հեղափոխությունը՝ որպես մի գործընթաց, որը պետք է իր տրամաբանական ավարտին հասցվի և ընտրությունները:

Հեղափոխությանը մենք շարունակելու ենք աջակցել և ամեն կերպով ձգտելու ենք պահել նրա թիկունքը: Ընտրությունների ժամանակ մենք կներկայացնենք մեր ծրագիրը և ընտրողներին կձգտենք համոզել, որ մեզ ընտրեն: Անշուշտ, դասական, քաղաքականորեն մրցակցային իրավիճակ ստեղծելու համար ժամանակ է պետք: Վարուժան Ավետիսյանը նկատի է ունեցել այն պահը, երբ կմեկնարկի այդ իրավիճակը:

 

Հոկտեմբերի 2-ին ՀՀԿ, ՀՅԴ և գլխավորապես <Բարգավաճ Հայաստանի>  քաղաքական ինքնասպանության լույսի ներքո՝ շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ ապագա խորհրդարանում տեսնում են <Քաղաքացիական պայմանագրին>, <Ելք>-ին և Ձեր կուսակցությանը: Ո՞ր տեղում և ի՞նչ դերում եք տեսնում <Սասնա ծռերին> արտահերթ ընտրությունների արդյունքում:

 

Մենք լայն աջակցություն և հենարան ունենք ժողովրդի մեջ, ուստի մեր շանսը գնահատում ենք որպես ծանրակշիռ: Եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն և կարիք չլինի հանդես գալու կոնսոլիդացված ձևաչափերով, մեզ պատկերացնում ենք որպես այլընտրանքային բևեռը ձևավորող ուժ:

 

Ձեր կուսակցության նույն համագումարում հայտարարվեց հայ-ռուսական հարաբերությունների հիմք կազմող միջազգային բոլոր պայմանագրերը վերանայելու, Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված բոլոր ինտեգրացիոն միավորումներից դուրս գալու, 102-րդ ռուսական ռազմակայանի դուրս բերման

անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է պայմանավորված նման դիրքորոշումը, կարո՞ղ է դա շահաբաժիններ բերել Հայասանին, և արդյո՞ք կուսակցությունում հաշվարկել եք Ռուսաստանի հնարավոր պատասխանը:


Այդպիսի դիրքորոշումը բխում է ազգային ռազմավարական շահերից: Մինչև Հայաստանը չհաղթահարի տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը, չազատագրվի ռուսական գաղութատիրությունից, չստեղծի նվազագույն տարածք և հաղորդակցային հնարավորություններ ունեցող ազգային պետություն, մեր ապագան շարունակելու է մնալ վտանգված: Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ Ռուսաստանը հաշվի է նստելու Հայաստանի և հայության ազգային շահերի հետ և համաձայնելու է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ձևաչափով հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում ԱՄՆ և Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունները: Ի՞նչ դեր և միջազգային գործառույթներ կարող է այսօր առաջարկել Հայաստանն Արևմուտքին լիարժեք համագործակցության համար:

 

Հայաստանը, տանդեմային դաշնակցություն հաստատելով Վրաստանի հետ, կարող է դառնալ և պետք է դառնա կամուրջ-միջնորդ ԱՄՆ-ի ու Եվրամիության և առաջնահերթորեն Իրանի, ինչպես նաև Մեծ Մերձավոր Արևելքի այլ երկրների միջև, որոնց հետ ունի ավանդական կապեր և որոնց հետ կարող է զարգացնել անվտանգային, տնտեսական, հաղորդակցային,

գիտատեխնիկական, ֆինանսաբանկային և այլ հարաբերություններ:

 

Շատերը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանից դուրս <Սասնա ծռերին> համարում են արմատական, իր առջև անիրականանալի նպատակներ, օրինակ՝ Կուր-Արաքսյան Հանրապետության ստեղծում, դնող ուժ: Չե՞ք կարծում արդյոք, որ հռետորաբանության որոշակի մեղմացումը կհանգեցնի Ձեր կուսակցության հետևորդների զգալի աճի: Շատերն ուղղակի կդադարեն վախենալ ձեզանից՝ ի դեմս <Սասնա ծռերի> տեսնելով պրագմատիկ, ազգային և ժողովրդավարական ուժ, որը ձգտում է նոր պետականության կառուցման՝ բացառապես այսօրվա Հայաստանի և Արցախի տարածքում:

 

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պրագմատիկ, ազգային և ժողովրդավարական ուժ է: Կուր-Արաքսյան Հանրապետությունն այն նվազագույն տարածքային-հաղորդակցային հնարավորություններն ապահովող պետական միավորն է, որը կարող է դառնալ ազգային սուբյեկտ ու ստեղծել ազգային գործոն: Այսօրվա ՀՀ և Արցախի պաշտոնական տարածքի միավորմամբ Նոր Հանրապետության ստեղծումը պետք է ոչ թե սահմանափակվի եղածով, այլ նպատակ դնի առնվազն ներառելու Նախիջևանը և Ադրբեջան արհեստական պետության տարածքում ընդարձակվելու մինչև Կուր գետի աջ ափը: Ներկայիս ՀՀ և Արցախի պաշտոնական տարածքի վրա Նոր հանրապետության ստեղծումը կմեկնարկի տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետության կազմաքանդումն ու Հայաստանի շահերին համահունչ տարածաշրջանային ճարտարապետության ձևավորումը, սակայն ընդամենը այդ տարածքի վրա մնալով, մենք զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսից անհամեմատ ավելի շատ մաս պետք է ծախսենք գոյատևելու նպատակով: Կուր-Արաքսյան Հանրապետության ծրագրի նկատմամբ վերաբերմունքը բխում է շատ պրագմատիկ մի հարցից՝ ուզում ենք ապրել արևի տակ ազատ ու արժանապատիվ կյանքով, ունենալ ապագա, մեր ամբողջ Հայրենիքին վերատիրանալու և հայությանը տուն վերադարձնելու ռեալ հույս, թե ոչ:

 

Որպես պրագմատիկ և ազգային ուժ՝ մենք  այդ հարցին պատասխանում ենք՝ այո, ուզում ենք և ամեն ինչ անելու ենք դրա համար: Ինչ վերաբերվում է այդ հարցը մտավախությունների համատեքստում ընկալող մեր հայրենակիցներին, ապա համոզված ենք, որ երևույթը ժամանակավոր է: Կյանքը և մեր գաղափարական աշխատանքը փարատելու են բոլոր կասկածներն ու մտավախությունները և շուտով այդ հարցի վերաբերյալ համայն հայությունն ունենալու է միասնական դրական տեսակետ: Մենք ապագայի ուժ ենք և, ընթացիկ քաղաքական առաջնահերթությունները հաշվի առնելով հանդերձ, գերադասում ենք ապագայի ռեյտինգը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով