Արմինֆո.Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, համաձայն երկրի օրենքների, իրավունք ունի կուսակցություն ստեղծել: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հիշեցրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կուսակցություն ստեղծելու մտադրության վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:
Փաշինյանը նաև մասամբ համաձայնել է Քոչարյանի այն կարծիքին, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում կա վակուում, սակայն կարծիք է հայտնել, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրութուններն ամեն բան իրենց տեղերը կդնեն:
Հավելենք, որ կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ՌԻԱ-ի հետ հարցազրույցում: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա հարկավոր է այդ մասին մտածել՚, - ասել է նախկին նախագահը: