Արմինֆո. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև։