Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը տեղեկատվություն է տարածել Թուրքիայի քաղաքացու մասին, որը հոկտեմբերի 15-ին փորձել էր ապօրինաբար ներթափանցել Հայաստանի տարածք և ձերբակալվել էր Գյումրիի սահմանապահ ջոկատի կարգախմբի կողմից ու հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մասնավորապես, հաղորդել է, թե, ըստ նախնական տվյալների, «չարամիտն ազգությամբ քուրդ է և պետական սահմանը հատել է Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետապնդումից թաքնվելու նպատակով՚: