Արմինֆո.Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:
Նա նշել է, որ թատրոնն արդեն մեկ տարի գեղարվեստական ղեկավար չունի: Տնօրենի ասելով, թեկնածուները շատ էին: Հեղափոխությունից հետո Մշակույթի նախարարությունում կազմակերպվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են Կարեն Ներսիսյանն ու Սուրեն Շահվերդյանը, ում առաջարկվել է մեկական ներկայացում պատրաստել թատրոնի բեմում, ինչից հետո կկատարվեր վերջնական նշանակում: Սակայն, թատրոնի տնօրենը նախօրեին զրուցել է Կարեն Ներսիսյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել զբաղեցնելու գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, և Ֆրեդերիկ Դավթյանը նրան նշանակել է այդ պաշտոնում: Դավթյանը նշել է, որ որպես թատրոնի տնօրեն դիտել է երկու ռեժիսորների բեմադրած ներկայացումները և կայացրել է որոշում: Նրա համոզմամբ, Կարեն Ներսիսյանը, ով ծանոթ է թատրոնի ավանդույթներին և թատերախմբի հետ, լավագույն տարբերակն է: Թատրոնի տնօրենը դիմել է գործընկերներին և խնդրել համերաշխ աշխատել նոր գեղարվեստական ղեկավարի հետ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեդերիկ Դավթյանը նշել է, որ այդ որոշումը կայացնելիս ղեկավարվել է բացառապես թատրոնի շահերով, ստեղծագործական նկատառումներով: «Միշտ կարևոր է բաժանել աշխատանքը և անձնական նախընտրությունները: Ես կարծում եմ, որ հենց Ներսիսյանը կարող է զբաղեցնել այդ դժվար և պատասխանատու պաշտոնը: Կրածում եմ, Մշակույթի նախարարությունը կհասկանա, որ տվյալ դեպքում դա լավագույն որոշումն էր՚, - նշել է Դավթյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե ինչու տնօրենն իր թեկնածությունը չի առաջադրել գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար, նա նշել է, որ ինքն արդեն ղեկավար պաշտոն է զբաղեցնում, և, հետո, ինքը դերասան է, ոչ թե ռեժիսոր, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի հենց ռեժիսոր: Նա նաև հավելել է, որ Մշակույթի նախարարությունը կարևորում է Հայաստանի ռուսական թատրոնը, և բոլորը մտահոգված էին մետ տարի գեղարվեստական ղեկավարի բացակայությամբ` Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից հետո: Թատրոնի տնօրենն ակնկալում է, որ Կարեն Ներսիսյանն իր հույսերը կարդարացնի. նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2019 թիվը:
Հիշեցնենք, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատակազմը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, աշխատակիցներին վրդովել էր նախարարության քաղաքականությունը. չնայած այն հանգամանքին, որ Մշակույթի նախարարությունը հեղափոխությունից հետո խոստացավ հրաժարվել իր կադրերի նշանակման արատավոր պրակտիկայից, ոլորտի ընդհանուր քաղաքականության մշակումով սահմանանփակվելու փոխարեն, մշակույթի պաշտոնյաները կրկին դիմում են հին աշխատաոճին, հավանաբար, չկարողանալով դիմադրել ստեղծագործական կոլեկտիվների ճակատագրերը տնօրինելու և վարչական ռեսուրսները կիրառելու գայթակղությանը:
Բանը նրանում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո թատրոնը գրեթե մեկ տարի աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի: Թատրոնի աշխատակիցները 2018 թ. հունիսին այդ մասին տեղեկացրել են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ով այցելեց թատրոն և պաշտոնապես հայտարարեց, որ աշխատակիցները լիակատար իրավունք ունեն ընտրելու իրենց նոր գեղարվեստական ղեկավարին մինչև 2018 թ. հոկտեմբերի 1-ը:
Թատրոնի աշխատակիցներն առաջարկեցին նոր գեղարվեստական ղեկավար ընտրել հայտնի ռուսաստանյան ռեժիսոր Կարեն Ներսիսյանին: «Մեր հայրենակիցի ստեղծագործական կենսագրությունը շատ հարուստ է: Ներսեսյանն աշխատել է Մոսկվայի «Ու Նիկիտսկիխ վորոտ» թատրոնում, եղել է Մոսկվայի «Բուֆ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2002 -ին ստեղծել է «Ստարի տեատրը» (Մոսկվա), դառնալով դրա գեղարվեստական ղեկավարը: Ներսեսյանը Մոսկվայի Պերովսկայայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, Ռյազանի պետական մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենը: Նա ավելի քան հիսուն ներկայացումների հեղինակ է, այդ թվում` Մոսկվայի, Պրահայի, Նիժնի Նովգորոդի, Երևանի, Ռյազանի, Բառնաուլի, Տոլյատիի, Տագանռոգի, Ալմաթիի թատրոններում, ինչպես նաև Յ.Օ.Նեիլի (ԱՄՆ) թատերական կենտրոնում՚, - ասվում էր բաց նամակում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ