Արմինֆո. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Թրյուդոն ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ, իր հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:
Նա նաև այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հիշողությունների մատյանում թողեց հետևյալ գրությունը. «Այսօր մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում, որպեսզի թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի», - գրել է Կանադայի վարչապետը: