Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել են Շառլ Ազնավուրի կենտրոն: Այստեղ նրանք հանդիպել են աշխարհահռչակ շանսոն Շառլ Ազնավուրի որդուն, Նիկոլյա Ազնավուրի հետ, որը կարճատև ելույթ է ունեցել Ազնավուրի կենտրոնում`մեծ շանսոնյարի վերջին մեծ նախագիծին նվիրված շնորհանդեսին:
Նիկոլյաի խոսքով, Շառլ Ազնավուրը, իրոք, ցանկանույմ էր ներկա գտնվել նախագծի շնորհանդեսին, որի վրա նրանք երկու տարի աշխատել են: «Ինձ համար շատ ցավալի է, որ նա այսօր այստեղ չէ», - ասել է Նիկոլյա Ազնավուրը:
Ազնավուրի հիմնադրամի կայքէջի համաձայն, կենտրոնում կբացվի լեգենդար արտիստի տեխնոլոգիական և ինտերակտիվ թանգարանը, ինչպես նաև երիտասարդների համար յուրահատուկ մշակութային և կրթական կենտրոն: Վերջերս Նիկոլյա Ազնավուրը ֆրանսիական «Le Journal du Dimanche» թերթին պատմեց լեգենդար շանսոնյեի վերջին նախաձեռնության մասին, որ Հայաստանում կստեղծվի Ազնավուրի կենտրոն: «Այս գաղափարը հորս մոտ առաջացավ տարիներ առաջ, և մենք միասին մտածում էինք նրա ցանկության մասին: Թույլ տվեք մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին. «Ֆրանսիայի մշակույթը կփայլի Հայաստանում «Ազնավուրի» կենտրոնում, - ասել է նա: Շանսոնյեի որդին նշել է, որ կենտրոնի մի մասը նվիրված է Ազնավուրի աշխատանքներին, բայց այն ավելի ինտերակտիվ կներկայացվի, քան սովորական թանգարանում: Կենտրոնի այցելուներին կողջունի հոր ձայնը, որը կներկայացնի նրա կյանքի ամենակարևոր փուլերը, ծնողների արտագաղթը, բեմի վրա հաղթանակը:
Կենտրոնը նաև կրթական և մշակութային փոխանակման տարածք կլինի, մասնավորապես, մենք կներկայացնենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ`հիմնվելով հորս տեքստերի վրա», - ասել է Նիկոլյան: Նա նշել է, որ կենտրոնի հայեցակարգն ամբողջությամբ կներկայացվի, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Նիկոլյան նաև հույս է հայտնել, որ ինքը կկարողանա հիմնավորվել Հայաստանում, որպեսզի նվիրվի իր հայրենիքում իրականացվող ծրագրերին: