Արմինֆո.«Մենք սփյուռքի հետ միասին կշարունակենք Շառլ Ազնավուրի պայքարը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս պայքարը նաև Ֆրանսիայի պայքարն է»: Այս մասին Երևանում հոկտեմբերի 11-ին Շառլ Ազնավուրի կենտրոնում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, նշել է. «Այլ խոսքեր չկան, որպեսզի փոխանցեմ այն, թե ինչ այսօր զգացինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ԻՆչն արտահայտում էր նա (Շառլ Ազնավուրը): Նա, ով 2001 թվականին պայքարում էր Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ոչ, այդ պայքարը չի ավարտվի: Քանի որ հիշել ցեղասպանությունները և նրանց ժխտման դեմ պայքարել, նշանակում է ստեղծել պայմաններ դրանց կանխարգելման համար: Ես խոստացել եմ դա անել և իմ խոսքը պահել մինչև 2019 թվականի ապրիլի 24-ը: Ֆրանսիայում այս օրը նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», - եզրափակել է Մակրոնը: