Արմինֆո. Շարունակում են Հայաստան ժամանել ՖՄԿ անդամ պետությունների պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի 11-12-ը Երևան են ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աուն, առաջին տիկին Նադիա ալ Չամին և նրանց ուղեկցող պատվիրակությունը: Երևանի օդանավակայանում նրանց դիմավորել է փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը: Ուղեկցող պատվիրակության կազմում են նաև նախարարներ Գատթաս Խուրին և Ավեդիս Գիտանյանը: Ավելի ուշ պատվիրակությանը կմիանան արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեբրան Բասիլը, մի շարք դեսպաններ և դիվանագետներ, հաղորդում է NNA-ն: Լիբանանի նախագահը հանդես կգա ելույթով և կհանդիպի պետությունների ղեկավարների և գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների հետ:
Այսօր պաշտոնական այցով Երևան ժամանեց նաև Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն: Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում Կանադայի վարչապետը կհանդիպի ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Թրյուդոն նաև այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տրյուդոյի այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը: Գագաթաժողովի պաշտոնական մասը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը, որին կմասնակցեն ՖՄԿ անդամ ավելի քան 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: