Արմինֆո. Անթալիայում Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Շարմազանովը դուրս է եկել այն բանից հետո, երբ Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված՝ Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։