Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ առնվազն երկու ամիս կալանքը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար, ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այդուհանդերձ, Մայրապետնյանի փաստաբան Կարեն Բատիկյանի ասելով, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
ՀՔԾ-ն հոկտեմբերի 7-ին ձերբակալել էր գործարարին:
Սամվել Մայրապետյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր անձանցից: Մայրապետյանն զբաղվում է էլիտար շինարարությամբ, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Հանրության լայն շրջանակներին Սամվել Մայրապետյանը հայտնի դարձավ Երևանի կենտրոնում Հյուսիսային պողոտայի կառուցման շրջանում: