Արմինֆո.ՀԲԸՄ Ֆրանսիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ ազդարարել են ֆրանսերեն լեզվով «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» թեմայով կարճ պատմվածքների մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 11-12 կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի առթիվ:
«ՀԲԸՄ Ֆրանսիան այս ստեղծագործական մրցույթի միջոցով իր մասնակցությունն է բերում Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանը: «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» թեմայով կարճ պատմվածքների մրցույթը նաև հարգանքի տուրք է Շառլ Ազնավուրի հիշատակին, մարդ, ով կարողանում էր այդքան հմտորեն օգտագործել այդ լեզուն: Մենք հույս ունենք, որ մրցույթի թեման ներշնչանքի աղբյուր կդառնա բազմաթիվ մասնակիցների համար, քանի որ այժմ Հայաստանը ժողովրդական վերելք է ապրում», - նշել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը:
Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացի հանդիսացող մրցույթի մասնակիցներին առաջարկվում է գրել պատմվածք «Իմ երազանքների Հայաստանը 2050 թվականին» թեմայով: Պատմավածքը պետք է ուղղված լինի երրորդ անձին՝ թոռնիկին, բարեկամին, ընկերոջը կամ անծանոթին, պատմելով, թե ինչպիսինն է 2050 թվականի իրենց երազած Հայաստանը: Մրցույթի մասնակիցները կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը, նույնիսկ ներկայացնելու մի Հայաստան, որը խիստ տարբեր է իրականությունից:
Պատմվածքները ներկայացնելու վերջնաժամկետն է 15-ը դեկտեմբերի, 2018թ.՝ [email protected]&lang=1" class="u_link">[email protected] հասցեով: Պատմվածքը չպետք է գերազանցի 3 էջը կամ 4500 նիշը (միջակայքերը ներառյալ): Ժյուրին կընտրի լավագույն երեք պատմվածքները՝ հաշվի առնելով ֆրանսերենի որակը, շարադրանքի հստակությունը, ոճը և զգացմունքայնությունը: Հաղթողները 2019թ. հունվարին կստանան հետևյալ մրցանակները.
- Առաջին մրցանակ՝1 000 €,
- Երկրորդ մրցանակ՝500 €,
- Երրորդ մրցանակ՝ 300 €:
Մասնակիցները կարող են ներբեռնել փաստաթղթերը ՀԲԸՄ Ֆրանսիայի կայքից՝ ugabfrance.org:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Մրցույթի մասնակցության դիմում-ձևաթերթը,
2. Մրցույթի կանոնները և փուլերը,
3. Հեղինակային իրավունքի բացառիկ և անվճար թույլատվության հավաստագիր, որով ՀԲԸՄ-ին տրվում է տեքստերի օգտագործման բացառիկ իրավունք:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ին իր հիմնադրման պահից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը: