Արմինֆո.ՀՅԴ ներկայացուցիչները կառավարության շենքում շատ հետաքրքիր և օգտակար քննարկում են անցկացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
Հանդիպումից հետո այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձույմյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կառավարության ղեկավարի հետ հուշագիր կստորագրի` ինչպես վարվեց ԲՀԿ-ն, Արսեն Համբարձումյանը նշել է, թե ցույց կտան հետագա պայմանավորվածությունները: ՀՅԴ ներկայացուցիչը չի հաղորդել, թե արդյոք իրենք համաձայն են դեկտեմբերին վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը, սակայն փոխվարչապետի հետ հանդիպումը որակել է կառուցողական և արդյունավետ: Նրա ասելով, հետագա զարգացումների մասին կհաղորդվի ավելի ուշ: Հավելենք, որ քննարկմանը մասնակցել են ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ստորագրել են 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր, որում ասվում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:
Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ՚: