Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն գտել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնալսած անձանց «հետքը՚: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Քննչկան կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա նաև հաղորդել է, որ, արդեն ուրվագծվել է հարցաքննության ենթակա անձանց շրջանակը, որոնց մի մասին արդեն հարցաքննել են, կատարվել են փորձաքննություններ:
ՔԿ ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել` ելնելով քննության գաղտնիքից:
Հիշեցնենք, որ ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցում խոսք էր գնում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործի, նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման, գործին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մեղսակցության մասին: