Արմինֆո. Հայաստանը կողմնորոշվել է իր «Տ-72 Բ՚ տանկերի արդիականացման հարցում: Տանկիստի օրվան նվիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը` պատասխանելով «Տ-72 Բ՚ տանկերի մինչև Բ3 մակարդակ արդիականացման գործընթացին առնչվող հարցին:
Գնդապետ Գաբրիելյանն ընդսմին հավելել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում, ընթանում են բանակցություններ, սակայն մանրամասները չի կարող ներկայացնել, քանի որ դրանք ներառում են գաղտնի տարրեր: Գնդապետի հավաստմամբ, այս երկու տարիների ընթացքում փորձում են հարցերը լուծել ոչ միայն համագործակցության ճանապարհով, այլև` սեփական ուժերով, հենվելով երկրում առկա գիտական, արտադրական ներուժի վրա, և «Տ-72՚ տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել ՀՀ ԶՈՒ զինանոցի «Տ-72՚ մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագրի իրագործմանը, և նախատեսվում է տանկերի արդիականացում մինչև «Տ-72Բ4՚ մակարդակ:
Ուշագրավ է, որ նախքան ռուսական կողմի հետ համաձայնագրի կնքումը Հայաստանի ՊՆ-ն մտադիր էր իր տանկերի արդիականացման շուրջ պայմանագիր ստորագրել լեհական Bumar Labedy ընկերության հետ: