Արմինֆո. Գնդապետ Գարիկ Ղուկասյանը գլխավորելու է Երևանի ոստիկանությունը: Ինչպես «Արմինֆո» -ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, համապատասխան հրամանագիրն ստորագրվել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կողմից:
Մինչ այդ Ղուկասյանն զբաղեցրել է Երևանի ոստիկանապետի գործառնական հարցերի գծով տեղակալի պաշտոնը: Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, երկամսյա պաշտոնավարման ավարտից հետո, Օսիպյան հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ոստիկանությունում չեն պարզաբանել Պողոսյանի պաշտոնանկության պատճառները: