Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 5-ին իր ամենամյա ուղերձը կհղի ժողովրդին: Պետության ղեկավարի ելույթը տեղի կունենա Ակորդում:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձն առնչվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական հարցերին և ղազախստանցիների բարեկեցության մակարդակի հետագա բարձրացմանն առնչվող խնդիրներին:
Այս տարվա մարտին Ղազախստանի նախագահը խորհրդարանի պալատների համատեղ նիստում հրապարակել էր ղազախստանցիների կենսամակարդակի բարելավմանը նպատակաուղղված հինգ սոցիալական նախաձեռնություններ:
Ղազախսատանի ղեկավարի նախորդ ուղերձը հրապարակվել էր 2018 թվականի հունվարի 10-ին: