Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանն ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունն ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացքը: Այդ մասին հաղորդել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը:
Հիշեցնենք, որ վերը նշված համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այս տարվա ապրիլին: ԵՄ անդամ երկրներից այն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը և Էստոնիան: Հունիսի 1-ից սկսվել է շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրառումը: