Արմինֆո. Եթե շրջանառվող լուրերն այն մասին, որ նախորդ գիշեր Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն Ազգային ժողովի շենքից դուրս գալիս, իրոք, վիրավորական արտահայտություններ է շպրտել ԱԺ մոտ հավաքված ժողովրդի հասցեին, ուրեմն իրավապահ մարմինները վատ են կատարել « որոշ օլիգարխներին ասֆալտին պառկեցնելու» իմ հրամանը, բայց ոչինչ, նրանք արագ կուղղեն այդ սխալը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանի ամբիոնից:
Նա նշել է, որ անցյալ գիշեր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ականները շատ հուզված էին ֆորս-մաժորային իրավիճակով: «Դա հասկանալի է, բայց ես շտապեցի նրանց հանգստացնել կատակներով և ժպիտով: Բայց թող ոչ ոք մեր ժպիտներն ու բարի վերաբերմունքը չընդունի որպես թուլություն: Հավանաբար Միհրան Պողոսյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը, չհասկացավ, թե ինչ է կատարվում խորհրդարանի խոսնակի կաբինետում և երկրում, ընդհանրապես», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում է զանգվածներին զսպելը և մարդկանց ստիպել հանդուրժողականություն ցուցաբերել ՀՀԿ ներկայացուցիչների հանդեպ: «Ես չեմ ուզում, որ ստեղծվի այնպիսի իրավիօճակ, որ Միհրան Պողոսյանը պարզապես չկարողանա դուրս գալ փողոց, քանի որ ես չեմ կարողանա զսպել զանգվածներին», - ասել է վարչապետը, շեշտելով, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով: «Իմ տեղեկությունների համաձայն, այս գործող արդեն կան բերման ենթարկվածներ», - ավելացրեց նա:
Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետին հորդորեց զբաղվել մեկ այլ`ՀՅԴ-ի պատգամավորի վրա հարձակման միջադեպով, երբ ՀՅԴ կուսակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը փորձել է ներս մտնել ԱԺ շենք և մասնակցել արտահերթ նիստին: Նա Փաշինյանին նաև կոչ է արել զբաղվել ԱԺ շենքի մոտ կայանված պատգամավորական ավտոմեքենաների վնասներով:
Փաշինյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ մասին, թեև ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են միջադեպը, սակայն խոստացել է, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցերով: