Արմինֆո. Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որպեսզի Ադրբեջանը թեկուզ դիտորդի կարգավիճակով անդամակցի ռազմական-ռազմավարական կազմակերպությանը, որի անդամն է հանդիսանում ինքը, քանի որ այդ երկիրը կրակում է իր սահմաններին: Հոկտեմբերի 3-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցին:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այդ կազմակերպության անդամակցության մասին որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ կանոնադրական չափանիշներին, հետևաբար այդ մասին խոսք լնել չի կարող: