Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում հաստատել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր`Վալերի Գրիգորյանի մահվան մասին տեղեկությունը, հավելելով, որ ներկայումս նա գտնվում է Արցախում, մասնակցելու համար հուղարկավորությանը:
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհուրդը չի հաստատել, և ոչ էլ հերքել է ինքնասպանության մասին լուրերը: Մինչդեռ, ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, Անվտանգության խորհրդի ղեկավարի հայրը ինքնասպանություն է գործել: Վալերի Գրիգորյանը հայտնաբերվել է հոկտեմբերի 2-ի երեկոյան իր տան բակում կախված: