Արմինֆո. Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն, հնարավոր է, բանակցություններն այսօր շարունակվեն: Այդ մասին հայտարարել են նախօրեին վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրենքը նպատակաուղղված է ոչ թե արտահերթ ընտրությունների տորպեդահարմանը, այլ, ընդամենը, խորհրդարանի բնականոն գործունեության ապահովմանը ֆորս-մաժորային իրավիճակում: Նա ընդգծել է, թե վաղաժամկետ ընտրությունների անցկացման հարցում հիմնական փորձաքարը դրանց ժամկետն է. քաղաքական ուժերը չեն հասկանում իշխանությունների գործողությունների շտապողականությունը, եթե ի սկզբանե նախատեսվում էր ընտրություններն անցկացնել 2019 թվականի հունիսին: Շարմազանովի ասելով, քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն վաղաժամկետ ընտրությունների հարցի նկատմամբ. մի մասն ասում է, որ հարկավոր է կազմել ճանապարհային քարտեզ, մյուսներն անհրաժեշտ են համարում օրենսդրական բարեփոխումների անցկացումը, երրորդները շեշտադրում են իշխանության թևերի տարանջատման սկզբունքը: «Միանշանակ է միայն, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան օրենքի շրջանակում, ոչ թե ուժի, այն բանակցությունների ճանապարհով: Այդ առումով` չի բացառվում, որ այսօր տեղի ունենա բանակցությունների հերթական փուլ՚, - ամփոփել է նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, իր հերթին, հայտարարել է, թե ընտրությունների հարցը լուծվում է ոչ թե հանրահավաքներում, այլ` բանակցությունների ճանապարհով: «Եթե խորհրդարանը ցրվի ուժի ճնշման ներքո, դա կհակասի ՀՀ սահմանդրությանը, ինչն, իր հերթին, բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա: Այն ուժերը, որոնք քվեարկել են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագծի օգտին, դեմ չեն վաղաժամկետ ընտրություններին, բայց ինչու՞ հենց հիմա, ո՞րն է շտապողականության պատճառը, այդ առնչությամբ ոչ մի բացատրություն չկա՚, - հայտարարել է նա, ընդգծելով, որ այսօր ոչ ոք տրամաբանական հիմնավորում չի լսում, բոլորը ցանկանում են Փաշինյանի հասցեին ներբողներ լսել: Ընդ որում, պատգամավորն ընդգծել է, թե այսօր հենց Փաշինյանն է երկրում սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն և ամեն ինչ պետք է անի, որեպեսզի գործընթացները հիմնական օրենքի սահմանները չանցնեն:
Միևնույն ժամանակ, նախօրեին բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերը մտադիր չեն իր մոտալուտ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրել, ընդգծեով, որ ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: