Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը՚, - ասվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մոտ հրավիրած հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ, ովքեր բողոքում էին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած պատգամավորների դեմ: Ընդունված փոփոխությունների համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: Վարչապետն այդ օրինագիծը որակեց «հակահեղափոխական՚ և խոստացավ հրաժարական տալ` ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարների և մարզպետների պաշտոնանկությունից հետո :