Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ Շառլ Ազնավուրի մահվանից հետո Եվրոպան կորցրեց իր ամենագեղեցիկ ձայներից մեկը:
«Ես խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրից: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը: Մինչեւ իր վերջին շունչը մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքը իր արվեստով: Այսօր Եվրոպան կորցրեց իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»,- ըստ ՏԱՍՍ-ի` հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը: