Արմինֆո. Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում ազգային սուգ կհայտարարվի: «Ֆեյսբուքի՚ իր էջում այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա մեծ կորուստ է հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար: Սա համամարդկային կորուստ է՚, - ասել է Փաշինյանը:
Հավելենք, որ նախօրեին Երևանի Ազնավուրի անվան հրապարակում մոմավառությանը մասնակցել են հազարավոր մարդիկ, այդ թվում` Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը, կառավարության այլ անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Աշխարհահռչակ երգչի մահվան առնչությամբ հիշատակի ակցիաներ են ընթանում աշխարհի տարբեր քաղաքներում: