Արմինֆո. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլում «Ղարաբաղի» հետ հանդիպումը: Այդ մասին հաղորդել է «The Telegraph»-ը:
Հայ ֆուտբոլիստը չի ուղևորվի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Մխիթարյանը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: