Արմինֆո. Ադրբեջանը միշտ պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող կառուցողական բանակցություններին և շփումներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Խիկմետ Գաջիևը:
Նա հիշեցրել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի հարթակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիը հանդիպման մասին, որի նախաձեռնողը, Գաջիևի ասելով, Հայաստանի վարչապետն էր:
«Դա ևս մեկ անգամ վկայում է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է, և դրանք ընթանում են հենց հակամարտության կողմ հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նույն ձևաչափում էին ընթացել արտգործնախարարների` Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին կայացած, ինչպես նաև հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումները: Մենք այդ ամենը դրական ենք գնահատում: Ադրբեջանը միշտ պատրաստ է հայ -ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստող կառուցողական բանակցություններին և շփումներին: Դա ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի հավատարմությունը ներկա ձևաչափով ծավալվող բանակցային գործընթացին», - հայտարարել է Գաջիևը Trend –ի հետ հարցազրույցում:
Հիշեցենք, որ Դուշանբեում կարճատև զրույցի ժամանակ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հավատարմություն էին հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղվասծ բանակցություններին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և շփման գծում միջադեպերի կանխարգելման համար, ինչպես նաև որոշել էին մշակել մեխանիզմներ երկրների համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատելու համար: