Արմինֆո.Ոչնչացման վտանգ է սպառնում Երևանի ճարտարապետության վերջին հուշարձաններից մեկին` Արամի 23 հասցեում գտնվող շենքին, որը կառուցվել է 18-րդ դարի 90-ական թվականներին և գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության պահպանվող հուշարձանների ռեեստրում: Սակայն այդ կարգավիճակը, ինչպես ճարտարապետական այլ հուշարձանների պարագայում, շենքը չի փրկում ոչնչացման սպառնալիքից:
Ուշագրավ է, որ այդ շենքում պարապմունքներ է անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ՚ մանկական երգչախումբը: Սակայն, քանի որ շենքը, գործնականում, փլուզման եզրին է, ինչի մասին վկայում է Արտակարգ իրավիճակների նախարարության փորձաքննությունը, փոքրիկ երգիչները երկար ժամանակ չեն կարողանում փորձեր անցկացնել, և դա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում նրանք պետք է Հայաստանը ներկայացնեն բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են երգչախմբի սաների ծնողները և դպրոցի աշխատակիցները, ամեն ինչ սկսվել է ճարտարապետական հուշարձանի անմիջական հարևանումթյամբ հերթական էլիտար շենքի շինարարությունցի: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուները, մանկավարժների ասելով, խախտել են շինարարական բոլոր նորմերը, ինչի արդյունքում հին շենքի հիմքը սկսել է խարխլվել, իսկ պատերին գոյացել են խորը ճեղքեր:
Շենքը փրկելու և լիազոր կառույցների ուշադրությունը խնդրին սևեռելու նպատակով փոքրիկ երգիչների ծնողները և մանկավարժները արդեն բողոքի երկրորդ ակցիան են կազմակերպում: «Այս անգամ մենք հրավիրել ենք նաև մշակույթի հայտնի գործիչների, ակնկալելով, որ գոնե նրանց մասնակցկությունը կօգնի լիազոր կառույցների ուշադրությունը սևեռել խնդրին: Մինչ այդ դիմել ենք և Մշակույթի նախարարություն, և քաղաքապետարան, և ԱԻՆ, նրանք բոլորը միաձայն իրավիճակը կարգավորելու պատրաստակամություն են հայտնել, սակայն հնչած խոստումների ֆոնին մենք տեսնում ենք, որ Երանի ճարտարապետության վերջին հուշարձաններից մեկը փլվում է՚, - «ԱրմԻնֆո-ի՚ թղթակցի հետ զրույցում հայտարարել է ծնողներից մեկը` Մանյա Հովհաննիսյանը:
ԱրմԻնֆո-ի թղթակցին չի հաջողվել հեռախոսով կապ հաստատել լիազոր կառույցների ներկաայցուցիչների հետ` այդ առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար: