Արմինֆո. Կրեմլում քիչ հավանական են համարում մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան:
<Իրոք, քննարկվել է մեր նախագահի Հայաստան այցը կազմակերպելու հնարավորությունը, բայց կոնկրետ ժամկետները դեռ չեն քննարկվում: Ղեկավարները, հավանաբար, կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում /ԱՊՀ գագաթնաժողովում/, այլ նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Եվ հետո դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է ԵԱՏՄ գագաթնաժողով, ինչը ևս հնարավորություն կտա ղեկավարներին կարճ զրույց ունենալ: Հայաստան այցի որևէ ժամկետ դեռ չի քննարկվում...Կարծում եմ, հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ տարի>,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա հիշեցրել է նաև, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը <բոլորովին վերջերս> է եղել:
«Այս տարի նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նրանք մոտ երեք ժամ զրուցել են, իրոք լավ և հանգամանալից խոսել են>,-ասել է ՌԴ նախագահի օգնականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի ժամկետների շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: <Ամսաթիվը դեռ հստակեցված չէ: Կարող եմ միայն ասել, որ մոտ ապագայում այցը նախատեսված է>,- ասել է նա: