Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի ժամկետների շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
<Ամսաթիվը դեռ հստակեցված չէ: Կարող եմ միայն ասել, որ մատ ապագայում այցը նախատեսված է: Խոսքը վերաբերում է պաշտոնական այցին>,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդին հրավիրել է Հայաստան, սակայն դժվարացել է նշել վեջինիս այցի ժամկետները: